ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-79-Ո-261
2022թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՐԵՔԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 20-րդ և 21-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նշանակվելու դեպքում, վերջինիս վարույթում գտնվող գործերը, բացառությամբ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի, վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև` Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշմամբ (այսուհետ` Որոշում» սահմանված կարգին համապատասխան,
2. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարույթում գտնվող հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 22-րդ, 23-րդ և 24-րդ մասերով, ինչպես նաև Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան,
3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի նշանակվելուց հետո, վերջինիս վարույթում գտնվող գործերը չեն վերաբաշխվում,
4. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի այլ դատավորների վարույթում գտնվող հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բերված բողոքների վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ մասով, ինչպես նաև Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան,
5. Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նշանակվելու դեպքում, վերջինիս վարույթում գտնվող գործերը, բացառությամբ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև` Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան,
6. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարույթում գտնվող կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 22-րդ, 23-րդ և 24-րդ մասերով, ինչպես նաև Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան,
7. Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նշանակվելուց հետո, վերջինիս վարույթում գտնվող գործերը չեն վերաբաշխվում,
8. Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավորների վարույթում գտնվող կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բերված բողոքների վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ մասով, ինչպես նաև Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան,
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վերաքննիչ քաղաքացիական դատարանում և Վերաքննիչ քրեական դատարանում երեքական առանձին դատավորների նշանակվելու և պաշտոնների ստանձնման հաջորդ օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. օգոստոսի 15
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 22 օգոստոսի 2022 թվական: