ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2022 թվականի N 1001-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԱՐԿԱԴԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ (ԱՐԿՈ) ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի (ԱՐԿՈ) մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թ. սեպտեմբերի 1
N 1001-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԱՐԿԱԴԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ (ԱՐԿՈ) ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Վ. Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Լ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Մուշեղ եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Բաբայան (համաձայնությամբ)
Հ. Նազարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի
ժ/պ (համաձայնությամբ)
Ս. Սաֆարյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Իսաբեկյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր
(համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - Ա. Բաղդասարյանի դուստրը (համաձայնությամբ)