Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ-Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 օգոստոսի 2022 թվականի N 351

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ Ա/Ձ-Ն` ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը հանդիսանում է երկքաղաքացի (Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության), հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր և զբաղվելու է տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի աշխատանքներով: Որպես երկքաղաքացի, կարո՞ղ է գործունեություն իրականացնել շրջանառության հարկով և ի՞նչ արտոնություններ կան:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի համաձայն` ծառայության մատուցումը մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է, որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,

i

- 8-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ-ում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր: Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում անհատ ձեռնարկատերերը հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով: Հարկման հատուկ համակարգերից` շրջանառության հարկի համակարգի շրջանակներում անհատ ձեռնարկատերերը հարկվում են շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով,

i

- 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են աշխատանքի կատարման և ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրի որոշման կանոնները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է ՀՀ-ն կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է ՀՀ-ն կամ մշտական հաստատությունը ընդունում է նույն կետում նշված աշխատանքները կամ ստանում է նույն կետում նշված ծառայությունները (այդ թվում` այն դեպքերում, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից),

i

- 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` աշխատանքի կատարման կամ ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրը համարվում է ՀՀ-ից դուրս, եթե կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում ՀՀ-ն, կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում ՀՀ-ն, ընդունում կամ ստանում է նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները (բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից),

i

- 59-րդ հոդվածով սահմանված են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ԱԱՀ վճարող համարվելու դեպքերն ու ժամկետները,

i

- 60-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներն ու գործառնությունները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներ են ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը,

i

- 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի,

i

- 65-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են այն աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, որոնց կատարման վայրը և (կամ) մատուցման վայրը, օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, չի համարվում ՀՀ-ն,

i

- 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար շահութահարկով հարկման բազա է համարվում հարկվող շահույթը, որը որոշվում է որպես օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն,

i

- 125-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 18% դրույքաչափով, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի:

i

Նույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով, որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն,

i

- 254-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) նույն մասում նշված դեպքերում և ժամկետներում, մասնավորապես, նույն մասի 2-րդ կետի համաձայն` հարկային տարվա ընթացքում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ,

i

- 256-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը,

i

- 257-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով,

i

- 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է նույն մասում նշված դրույքաչափերով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դրույթները,

i

- 445-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում, մասնավորապես` «Շահութահարկի մասին» ՀՀ 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքը, բացառությամբ այդ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների նախավերջին պարբերություններով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.

1. ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերը (անկախ ֆիզիկական անձի քաղաքացիությունից) օրենսգրքով սահմանված շրջանառության հարկ վճարող համարվելու պահանջներին բավարարելու և շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը մինչև որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացնելու դեպքում կարող է համարվել շրջանառության հարկ վճարող: Ընդ որում` շրջանառության հարկով հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու եռամսյակ` օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով: Միաժամանակ, շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերը շահութահարկը հաշվարկում է ամսական հինգ հազար դրամի չափով,

2. հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում`

i

1) եթե ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող ծառայությունների մատուցման վայրը, օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ ծառայությունների մատուցումը համարվում է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ և ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան,

i

2) եթե ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող ծառայությունների մատուցման վայրը օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի համաձայն չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ապա մատուցվող ծառայությունները ենթակա են հարկման ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով,

3) անհատ ձեռնարկատիրոջ հարկվող շահույթի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 18% դրույքաչափով:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները չեն համարվում եկամուտ, իսկ այդ եկամուտների ստացման հետ կապված ծախսերը չեն համարվում ծախս:

Հայտնում ենք նաև, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաստագրման գործընթացի մասով լիազոր մարմինը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.08.2022
N 351
Իրազեկման թերթիկ