041.0814.041200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2000 թվականի N 814
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պլենար նիստին մասնակցելու համար 2000 թվականի դեկտեմբերի 13-17-ը Վենետիկ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Գ. Հարությունյան - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրախորհրդի
Վենետիկի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Տ. Թորոսյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Գ. Վահանյան - ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, Եվրախորհրդի
խորհրդական, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի
տեղեկատվական կենտրոնում ՀՀ սահմանադրական դատարանի
ներկայացուցիչ
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վենետիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Գ. Հարությունյանի և Տ. Թորոսյանի Վենետիկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարի Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը` բացառությամբ Վենետիկում 2 օրվա գիշերավարձից ու օրապահիկից:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վենետիկ մեկնելու հետ կապված հարցերը: