ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2022 թվականի N 1378-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը և 2014 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի համապատասխան համայնքներում (բնակավայրերում) ստեղծված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 1 177 468 910 (մեկ միլիարդ հարյուր յոթանասունյոթ միլիոն չոր հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր տաս) դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել նույն կոոպերատիվներին` համաձայն N 1 հավելվածի, կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 50 660 800 (հիսուն միլիոն վեց հարյուր վաթսուն հազար ութ հարյուր) դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել նույն կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի` բացառապես գույքի նպատակային նշանակությամբ օգտագործելու և հետագայում չօտարելու պայմանով:
3. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 60 726 200 (վաթսուն միլիոն յոթ հարյուր քսանվեց հազար երկու հարյուր) դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել նույն կազմակերպությանը` համաձայն N 3 հավելվածի` բացառապես գույքի նպատակային նշանակությամբ օգտագործելու և հետագայում չօտարելու պայմանով:
4. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին ժամանակավոր պահատվության հանձնված` 25 563 000 (քսանհինգ միլիոն հինգ հարյուր վաթսուներեք հազար) դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել նույն հիմնադրամին` համաձայն N 4 հավելվածի` բացառապես գույքի նպատակային նշանակությամբ օգտագործելու և հետագայում չօտարելու պայմանով:
5. «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 1 485 000 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար) դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել նույն հասարակական կազմակերպությանը` համաձայն N 5 հավելվածի` բացառապես գույքի նպատակային նշանակությամբ օգտագործելու և հետագայում չօտարելու պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում ապահովել`
1) սույն որոշման NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը` համապատասխան համայնքների, կոոպերատիվների և կազմակերպությունների հետ և պահատվության պայմանագրերի լուծումը.
2) սույն որոշման NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
7. Սույն որոշումից բխող գրանցումները և հաշվառումներն իրականացնել որոշման 6-րդ կետի առաջին ենթակետով նախատեսված պայմանագրերի կնքումից հետո` երկամսյա ժամկետում:
8. Նվիրաբերվող գույքի նվիրաբերության պայմանները սահմանել նվիրաբերության մասին պայմանագրերում` ծրագրի պահանջներին համապատասխան` դրանցում նախատեսելով, որ գույքը նվիրաբերության պայմաններին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում:
9. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի և բեռնատար ավտոմեքենայի պետական հաշվառումն իրականացվում է համապատասխան կոոպերատիվի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1378-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐՈՏՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1378-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Ձեռք- |Քանակը|Միավորի |Ընդհանուր |
|ը/կ| |բերման |(հատ) |սկզբնական |սկզբնական |
| | |տարե- | |արժեքը |արժեքը |
| | |թիվը | |(դրամ) |(դրամ) |
|___|____________________________|_______|______|__________|__________|
|1. |Միկրոալիքային վառարան նմուշ-|2019 թ.| 1 |14,520,000|14,520,000|
| |ների թթվային քայքայման համար| | | | |
|___|____________________________|_______|______|__________|__________|
|2. |Ավտոմատացված նմուշառման |2019 թ.| 1 |4,800,000 |4,800,000 |
| |համակարգ | | | | |
|___|____________________________|_______|______|__________|__________|
|3. |Լուծիչների հավաքածու նմուշ- |2019 թ.| 1 |640,800 |640,800 |
| |ների թթվային քայքայման համար| | | | |
|___|____________________________|_______|______|__________|__________|
|4. |Ստանդարտ լուծույթների |2019 թ.| 1 |900,000 |900,000 |
| |հավաքածու | | | | |
|___|____________________________|_______|______|__________|__________|
|5. |Ավտոմատ պատվաստիչ Prima BMV |2018 թ.|700 |37,000 |25,900,000|
| |SYRINGES | | | | |
|___|____________________________|_______|______|__________|__________|
|6. |Թերմոպայուսակ Տ-54սպ |2018 թ.|10 |43,000 |430,000 |
|___|____________________________|_______|______|__________|__________|
|7. |Թերմոպայուսակ Տ-6 |2018 թ.|100 |34,700 |3,470,000 |
|___|____________________________|_______|______|__________|__________|
| |Ընդամենը | | | |50,660,800|
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1378-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԲԱՆՋԱՐԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Ձեռք- |Քա- |Միավորի |Ընդհանուր |
|ը/կ| |բերման |նակը |սկզբնական |սկզբնական |
| | |տարե- |(հատ)|արժեքը |արժեքը |
| | |թիվը | |(դրամ) |(դրամ) |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|1. |Սառնարան գեն բանկի սենյակի |2018 թ.|3 |540,000 |1,620,000 |
| |համար Gorenje R6192FX | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|2. |Սառնարան Midea HD-400RWE1N(W)|2018 թ.|3 |360,000 |1,080,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|3. |Համակարգիչ HP Prodesk 400 G5 |2018 թ.|4 |414,500 |1,658,000 |
| |MT | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|4. |Մոնիթոր Philips 21,5» LCD |2018 թ.|4 |68,000 |272,000 |
| |223V5LHSB | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|5. |Անխափան սնուցման սարք UPS |2018 թ.|4 |42,000 |168,000 |
| |Gembird Energine 850VA | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|6. |Նոութբուք Dell Vostro 3578 |2018 թ.|1 |477,000 |477,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|7. |Տպիչ HP LaserJet Pro M402dne |2018 թ.|1 |158,000 |158,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|8. |Պահարան հագուստի համար |2018 թ.|7 |50,000 |350,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|9. |Համակարգչային սեղան |2018 թ.|4 |23,000 |92,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|10.|Համակարգչային աթոռ |2018 թ.|4 |33,000 |132,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|11.|Գրասեղան դարակներով |2018 թ.|5 |34,000 |170,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|12.|Աթոռ գրասենյակային |2018 թ.|5 |12,000 |60,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|13.|Խորհրդատվական սենյակի սեղան |2018 թ.|1 |46,000 |46,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|14.|Աթոռ խորհրդատվական սենյակի |2018 թ.|14 |12,000 |168,000 |
| |համար | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|15.|Անկյունային բազմոց |2018 թ.|1 |260,000 |260,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|16.|Սեղան |2018 թ.|1 |65,000 |65,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|17.|Լաբորատոր պահարան |2018 թ.|2 |120,000 |240,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|18.|Սպեկտրոֆոտոմետր Aglient Cary |2018 թ.|1 |2,887,200 |2,887,200 |
| |60 UV-Vis | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|19.|Թերմոստատ միկրոփորձանոթների |2018 թ.|1 |373,200 |373,200 |
| |համար | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|20.|Նոութբուք |2018 թ.|1 |733,200 |733,200 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|21.|Օդորակիչ |2018 թ.|1 |567,600 |567,600 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|22.|Սառնարան սառցեխցիկով |2018 թ.|2 |258,000 |516,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|23.|Թերմոստատ |2018 թ.|1 |884,400 |884,400 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|24.|Ստերիլիզատոր |2018 թ.|1 |816,000 |816,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|25.|Ավտոկլավ |2018 թ.|1 |4,200,000 |4,200,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|26.|Մանրադիտակ 10ՄՊ կամերայով |2018 թ.|2 |1,189,200 |2,378,400 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|27.|Լաբորատոր կշեռք |2018 թ.|1 |268,800 |268,800 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|28.|Ջրային բաղնիք |2018 թ.|1 |502,800 |502,800 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|29.|Լամինար բոքս իր պատվանդանով |2018 թ.|1 |2,671,200 |2,671,200 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|30.|Լաբորատոր ցենտրիֆուգ |2018 թ.|1 |1,308,000 |1,308,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|31.|Պիպետների հավաքածու |2018 թ.|3 |420,000 |1,260,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|32.|Պիպետների ծայրակալների |2018 թ.|1 |410,200 |410,200 |
| |հավաքածու | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|33.|Մինի-ցենտրիֆուգ / վորտեքս |2018 թ.|2 |210,000 |420,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|34.|Ասպիրատոր հավաքող տարայով |2018 թ.|1 |247,200 |247,200 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|35.|Աշխատանքային խցիկ ՊՇՌ |2018 թ.|1 |1,116,000 |1,116,000 |
| |խառնուրդների պատրաստման համար| | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|36.|Իրական ժամանակում ՊՇՌ սարք |2018 թ.|1 |18,426,000|18,426,000|
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|37.|ՊՇՌ ռեագենտների հավաքածու |2018 թ.|1 |4,064,400 |4,064,400 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|38.|Ջրի կրկնակի թորման սարք |2018 թ.|1 |3,925,200 |3,925,200 |
| |10471818K | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|39.|Միկրոփորձանոթների և շտատիվ- |2018 թ.|1 |587,600 |587,600 |
| |ների հավաքածու | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|40.|Պահարան լաբորատոր ամանեղենի |2018 թ.|1 |394,800 |394,800 |
| |համար, 2 խցիկ, 4 դուռ | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|41.|Հագուստի պահարան, 1 խցիկանի |2018 թ.|2 |52,000 |504,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|42.|Երկտեղանոց լվացարան-սեղան` |2018 թ.|1 |576,000 |576,000 |
| |2 ծորակներով | | | | |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|43.|Լաբորատոր սեղան |2018 թ.|7 |139,200 |974,400 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|44.|Շարժական դարակաշար` 5 գզրոցով|2018 թ.|2 |332,400 |664,800 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|45.|Շարժական դարակաշար` 3 գզրոցով|2018 թ.|2 |272,400 |544,800 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|46.|Լաբորատոր աթոռ, շարժական |2018 թ.|10 |60,000 |600,000 |
|___|_____________________________|_______|_____|__________|__________|
|47.|Անխափան սնուցման աղբյուր |2018 թ.|1 |888,000 |888,000 |
|__________________________________________________________|__________|
| Ընդամենը |60,726,200|
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1378-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1378-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Ձեռք- |Քանակը|Միավորի|Ընդհանուր|
|ը/կ| |բերման |(հատ) |սկզբ- |սկզբնական|
| | |տարե- | |նական |արժեքը |
| | |թիվը | |արժեքը |(դրամ) |
| | | | |(դրամ) | |
|___|________________________________|_______|______|_______|_________|
|1. |Սերմնավորման ձեռնոցներ (Nasco |2018 թ.| 1 |1,000 |1,000 |
| |C30309N) | | | | |
|___|________________________________|_______|______|_______|_________|
|2. |All-2-Mate(TM)(կամ համարժեք) |2018 թ.| 1 |30,000 |30,000 |
| |O-Ring արհեստական սերմնավորման | | | | |
| |ատրճանակ Nasco C24280N | | | | |
|___|________________________________|_______|______|_______|_________|
|3. |Կանաչ ներդիրով ձողիկներ/ 1 |2018 թ.| 3 |6,000 |18,000 |
| |տուփում 50 ձողիկ Nasco C25760N | | | | |
|___|________________________________|_______|______|_______|_________|
|4. |Արհեստական սերմնավորման թաղանթ |2018 թ.| 3 |10,000 |30,000 |
| |Nasco C31165n | | | | |
|___|________________________________|_______|______|_______|_________|
|5. |Թերմոս Nasco C13727N |2018 թ.| 1 |40,000 |40,000 |
|___|________________________________|_______|______|_______|_________|
|6. |Մկրատ |2018 թ.| 1 |3,000 |3,000 |
|___|________________________________|_______|______|_______|_________|
|7. |Ձողիկի ունելի SNAA INDUSTRIES |2018 թ.| 1 |3,000 |3,000 |
| |SI-3618A-20 | | | | |
|___|________________________________|_______|______|_______|_________|
|8. |ԱՍ տեխնիկի տուփ |2018 թ.| 1 |20,000 |20,000 |
|___|________________________________|_______|______|_______|_________|
|9. |Հեղուկ ազոտի բաք` 20.7 լ Chart |2018 թ.| 1 |750,000|750,000 |
| |Biomedical (Chengdu) Co.,Ltd. | | | | |
| |MVE ET20 | | | | |
|___|________________________________|_______|______|_______|_________|
|10.|Հեղուկ ազոտի բաք` 5 լ Chart |2018 թ.| 1 |590,000|590,000 |
| |Biomedical (Chengdu) Co.,Ltd | | | | |
| |MVE ET5 | | | | |
|____________________________________|_______|______|_______|_________|
| Ընդամենը | | | |1,485,000|