Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԲԱՂՈՒՄՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԲԱՂՈՒՄՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2022 թվականի N 1061-Ա

 

ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԲԱՂՈՒՄՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանին 2022 թվականի սեպտեմբերի 21-23-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

2. Կարեն Գիլոյանի` Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և Դավիթ Բաղումյանի` Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Գիլոյանի` Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի 15

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.09.2022
N 1061-Ա
Որոշում