ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2022 թվականի N 1064-Ա
ԱՎԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 20-22-ը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի պետ Արարատ Սահակյանին 2022 թվականի սեպտեմբերի 17-23-ը և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Սողոմոնյանին 2022 թվականի սեպտեմբերի 18-22-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` 73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողով 2022-ին մասնակցելու նպատակով:
2. Ավետ Պողոսյանի, Արարատ Սահակյանի և Տաթևիկ Սողոմոնյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի 16
Երևան