041.0817.041200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2000 թվականի N 817
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջ. Մ. Օ՛Քոննորի 2000 թվականի հոկտեմբերի 16-ի գրությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության վարկային ծրագրի իրականացման գրասենյակի աշխատանքների գնահատման վերաբերյալ և նոր տնօրենի ընտրության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի կատարած նախնական ընտրության արդյունքները`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Դուրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի
իրականացման գրասենյակների աշխատանքների
համակարգման և վերահսկման վարչության պետ
i
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2000 թվականի դեկտեմբերի 23-ը անցկացնել ծրագրի իրականացման գրասենյակի տնօրենի վերջնական ընտրություն և արդյունքների մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
(2-րդ կետը փոփ. 14.12.00 թիվ 839 որոշում)