Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵԼԵԳԱԼ-2022» ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՆՎԱՄԲ ՕՊԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԵԼԵԳԱԼ-2022» ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՆՎԱՄԲ ՕՊԵՐԱՏԻՎ-ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ                     ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

                                           ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ

 

    Թիվ 18-Լ                               Թիվ 66-Լ

 

ՀՐԱՄԱՆ

 

«ՆԵԼԵԳԱԼ-2022» ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՆՎԱՄԲ ՕՊԵՐԱՏԻՎ-ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով երրորդ երկրների քաղաքացիների անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված «Նելեգալ-2022» պայմանական անվամբ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն կազմակերպելու և իրականացնելու մասին ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով կոորդինացիոն խորհրդի և ՀԱՊԿ քարտուղարության որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

1. Ստեղծել Ազգային շտաբ հետևյալ կազմով`

- ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ

Արամ Կառլենի Հովհաննիսյան (շտաբի ղեկավար),

- ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՀԱՄԱԴՊՎ պետ, ոստիկանության փոխգնդապետ

Ռաֆայել Արամայիսի Պողոսյան,

- ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՀԱՄԱԴՊՎ պետի տեղակալ, ոստիկանության մայոր

Հաբեթ Հակոբի Մկրտչյան,

- ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՀԱՄԱԴՊՎ ԱՄԴՊ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Դավիթ Բաբկենի Ավետյան,

- ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության

դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր Տիգրան Գառնիկի Ղալիջանյան,

- ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՀԱՄԱԴՊՎ ԱՄԴՊ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության

փոխգնդապետ Արմեն Մարտինի Մկրտչյան,

- ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների

հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վլադիմիր Սերգեյի

Քարտաշյան,

- ՀՀ ԱԱԾ աշխատակից, փոխգնդապետ Վաղինակ Աշոտի Բադեյան,

- ՀՀ ԱԱԾ աշխատակից, փոխգնդապետ Աշոտ Ռոբերտի Սմբատյան,

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

միգրացիոն ծառայության աշխատանքային միգրացիայի և մոնիտորինգի բաժնի

պետ Վարդան Ազատի Մաթևոսյան:

 

2. Ազգային շտաբի ղեկավարին`

 

1) Հայաստանի Հանրապետության տարածքում «Նելեգալ 2022» պայմանական անվամբ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացնել ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով կոորդինացիոն խորհրդի կողմից առաջադրված մտահղացմանը և ալգորիթմին համապատասխան,

2) «Նելեգալ-2022» պայմանական անվամբ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման առաջին փուլը կազմակերպել 2022 թվականի հունիսի 27-ից հուլիսի 4-ը, երկրորդ փուլը` հոկտեմբերի 10-ից 17-ը,

3) միջոցառման արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով մշակել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման պլան,

4) միջոցառման ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ                          ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

    ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ                          Ա. ԱԲԱԶՅԱՆ

Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

    14 հունիսի 2022 թվական                 16 հունիսի 2022 թվական

    ք. Երևան                               ք. Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 16 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
14.06.2022
N 18-Լ
Համատեղ հրաման