ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-88-Ո-285
2022թ.
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐՏՈՒՆԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արծրուն Մարտունի Միրզոյանի մահվան հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 160-րդ հոդվածի 4-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մահվան հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արծրուն Մարտունի Միրզոյանի լիազորությունները 2022 թվականի սեպտեմբերի 15-ից համարել դադարած:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. սեպտեմբերի 19
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 19 սեպտեմբերի 2022 թվական: