ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2022 թվականի N 1081-Ա
ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2022 թվականի սեպտեմբերի 27-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` «Տվյալների աղբյուրները և համակարգումը վիճակագրական համակարգերում» խորագրով բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի` Վրաստան գործուղման ծախսերը կատարվելու են Եվրոպական միության վիճակագրական ծառայության (Եվրոստատ) միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի 19
Երևան