ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 սեպտեմբերի 2022 թվականի N 315-Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՎԻՃԱԿԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԱՌԱՆՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 442-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգի և առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման վերաբերյալ ամփոփագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Ջրային ռեսուրսների կառավարման վարչությանը.
1) մոնիտորինգի արդյունքում ամփոփագրի կազմման օրվանից 3-օրյա ժամկետում ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգի և առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման մասին պատշաճ ծանուցել ջրօգտագործողին,
i
2) ջրօգտագործողի կողմից հետագա գործունեությունը Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի կամ ջրօգտագործման թույլտվության պահանջներին կամ պայմաններին ամփոփագրով համապատասխանեցնելուց հրաժարվելու դեպքում, ջրօգտագործողին ծանուցելուց հետո 3-օրյա ժամկետում ամփոփագրի պատճենը Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ծանուցման հետ միասին ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
3. Ջրօգտագործողի կողմից ամփոփագիրն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ամփոփագիր կազմողը դրանում նշում է «Ջրօգտագործողը հրաժարվել է ամփոփագիրն ստորագրել» և այդ հատվածում ստորագրում է, իսկ ամփոփագրի մեկ օրինակն ուղեկցող գրությամբ փոստով` պատվիրված ծանուցումով, ուղարկվում է ջրօգտագործողին:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 2-ի «Ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող պայմանների կատարման ընթացքի վերաբերյալ արձանագրության ձևը հաստատելու մասին» N 442-Ն հրամանը:
12 սեպտեմբերի 2022 թ. Հ. Սիմիդյան
ք. Երևան
Հավելված
Շրջակա միջավայրի նախարարի
2022 թվականի սեպտեմբերի 12-ի
N 315-Ն հրամանի
ՀՀ զինանշան
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ______________________________________________________________________
0010, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական 3-րդ տուն հեռ.
(+37411) 818-546 և հեռ. (+37411) 81854
ԱՄՓՈՓԱԳԻՐ N ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՎԻՃԱԿԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԱՌԱՆՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Շրջակա միջավայրի նախարարության
______________________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը) (զբաղեցրած պաշտոն, անուն, ազգանուն)
______________________________________________________________________
______________________________________________________________________
(ջրօգտագործողի անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)
______________________________________________________________________
(այլ մասնակիցների անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)
______________________________________________________________________
_______________________________________________________ մասնակցությամբ
իրականացրեցինք ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգ ________________________________________________________________
(ջրօգտագործողի անվանում, բնակության կամ գտնվելու վայրը,
______________________________________________________________________
ջրօգտագործման թույլտվության պահանջներով և պայմաններով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման,
______________________________________________________________________
ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ինչպես նաև կատարման ընթացքի)
արձանագրեցինք ________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Ջրօգտագործողի բացատրությունը _________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Պարտավորվում եմ 15 աշխատանքային օրում վերացնել անհամապատասխանությունները_________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
(ջրօգտագործողի անուն, ազգանուն, ստորագրություն, ամսաթիվ)
Ամփոփագիր կազմողի ստորագրությունը, ______________________
(անուն, ազգանուն)
Ջրօգտագործողի ստորագրությունը ______________________
(անուն, ազգանուն)
Այլ մասնակիցների ստորագրությունները ______________________
(անուն, ազգանուն)
______________________
(անուն, ազգանուն)
______________________
(անուն, ազգանուն)
Ամփոփագիրը կազմված է 2 օրինակից ___________________________
Ստացա ամփոփագրի մեկ օրինակը (պաշտոն, անուն, ազգանուն,
ստորագրություն, ամսաթիվ)
Ամփոփագրի կազմման վայրը _______________________________
«__» ____________ 202_թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 20 սեպտեմբերի 2022