Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-88-Ո-287

2022թ.

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, դատարանի նախագահի պաշտոնակատար Արամ Գրիգորյանի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին բաշխվելիք գործերի համար 2022 թվականի սեպտեմբերի 22-ից սահմանել 70% տոկոսաչափ` մինչև Հակակոռուպցիոն դատարանի նախագահի ընտրվելը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ս. ՉԻՉՈՅԱՆ

 

2022թ. սեպտեմբերի 19

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 20 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
19.09.2022
N ԲԴԽ-88-Ո-287
Որոշում