Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈ ...

 

26.09.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2022 թվականի N 1452-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հուլիսի 14-ից` մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի, սակայն ծրագրի իրականացման ժամկետը չի կարող գերազանցել ապրանքների ներմուծման ժամկետը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1452-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի  |Անվա- |Տեխնիկական  |Չա-|Քանակը|Ծագման|Արտա-|Արժեքը   |Այլ |

|ը/կ|ծածկագիրը |նումը |բնութագիրը  |փի |      |երկիրը|հան- |(դրամ)   |տեղե|

|   |          |      |            |միա|      |      |ման  |         |կութ|

|   |          |      |            |վո-|      |      |երկի-|         |յուն|

|   |          |      |            |րը |      |      |րը   |         |ներ |

|_________________________________________________________________________|

|ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ        |

|_________________________________________________________________________|

|1. |7324900009|Պող-  |Նյութը`     |կգ |300   |Խորվա-|Խոր- |4 450 000|    |

|   |          |պատե  |չժանգոտող   |   |      |թիա   |վա-  |         |    |

|   |          |տրապ  |պողպատ      |   |      |      |թիա  |         |    |

|   |          |      |Չափսը`      |   |      |      |     |         |    |

|   |          |      |ինդիվիդուալ |   |      |      |     |         |    |

|   |          |      |(ըստ ցանկու-|   |      |      |     |         |    |

|   |          |      |թյան)       |   |      |      |     |         |    |

|_________________________________________________________________________|

|                            ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ                             |

|_________________________________________________________________________|

|2. |7010905300|Գինու |Տարողութ-   |հատ|66 000|Ֆրան- |Ֆրան-|29 649475|    |

|   |          |շիշ   |յունը-750 մլ|   |      |սիա,  |սիա, |         |    |

|   |          |      |Քաշը-794գ,  |   |      |Բել-  |Բել- |         |    |

|   |          |      |600գ, 765գ  |   |      |գիա   |գիա  |         |    |

|   |          |      |Բարձրությու-|   |      |      |     |         |    |

|   |          |      |նը-300 մմ,  |   |      |      |     |         |    |

|   |          |      |313,7 մմ,   |   |      |      |     |         |    |

|   |          |      |Գույն-անտիկ |   |      |      |     |         |    |

|___|__________|______|____________|___|______|______|_____|_________|____|

|3. |4416000000|Գինու |Ծավալ-225լ  |կգ |1 000 |Ֆրան- |Ֆրան-|13 350000|    |

|   |          |հնեց- |Միավորի չա- |   |      |սիա   |սիա  |         |    |

|   |          |ման   |փը-95*70 սմ |   |      |      |     |         |    |

|   |          |տակառ-|Գլխիկի      |   |      |      |     |         |    |

|   |          |ներ   |տրամագիծը-  |   |      |      |     |         |    |

|   |          |      |55,5 սմ     |   |      |      |     |         |    |

|   |          |      |Հաստությու- |   |      |      |     |         |    |

|   |          |      |նը-27 մմ    |   |      |      |     |         |    |

|   |          |      |Փականի անցքի|   |      |      |     |         |    |

|   |          |      |տրամագիծը-  |   |      |      |     |         |    |

|   |          |      |50 մմ       |   |      |      |     |         |    |

|   |          |      |Քաշ-50 կգ   |   |      |      |     |         |    |

|   |          |      |Փայտի       |   |      |      |     |         |    |

|   |          |      |տեսակ-կաղին |   |      |      |     |         |    |

|___|__________|______|____________|___|______|______|_____|_________|____|

|4. |4416000000|Տակառ-|228 լ տարո- |կգ |1000  |Ֆրան- |Ֆրան-|10 272000|    |

|   |          |գինու |ղությամբ    |   |      |սիա   |սիա  |         |    |

|   |          |հնեց- |Ծավալը-     |   |      |      |     |         |    |

|   |          |ման   |4,70 մ3     |   |      |      |     |         |    |

|   |          |համար |            |   |      |      |     |         |    |

|___|__________|______|____________|___|______|______|_____|_________|____|

|5. |4503101000|Գինու |Բնական գլա- |հատ|60 000|Պոր-  |Պոր- |13 327920|    |

|   |          |շշի   |նաձև  գինու |   |      |տուգա-|տու- |         |    |

|   |          |խցան  |շշի խցաններ |   |      |լիա   |գալիա|         |    |

|   |          |      |Չափսը`      |   |      |      |     |         |    |

|   |          |      |45*24 մմ;   |   |      |      |     |         |    |

|   |          |      |49*24 մմ    |   |      |      |     |         |    |

|___|__________|______|____________|___|______|______|_____|_________|____|

|6. |4504101900|Գինու |Գինու շշի   |հատ|15 000|Պոր-  |Պոր- |616 320  |    |

|   |          |շշի   |ագլոմերացված|   |      |տուգա-|տու- |         |    |

|   |          |խցան  |խցաններ     |   |      |լիա   |գալիա|         |    |

|   |          |      |Չափսը`      |   |      |      |     |         |    |

|   |          |      |49*24 մմ    |   |      |      |     |         |    |

|   |          |      |47*24 մմ    |   |      |      |     |         |    |

|   |          |      |44*24 մմ    |   |      |      |     |         |    |

|   |          |      |44*23,5 մմ  |   |      |      |     |         |    |

|___|__________|______|____________|___|______|______|_____|_________|____|

|7. |7010904300|Գինու |Տարողությու-|հատ|15 000|Ֆրան- |Ֆրան-|4 137 240|    |

|   |          |շիշ   |նը 750 մլ   |   |      |սիա,  |սիա, |         |    |

|   |          |      |Քաշը 600գ   |   |      |Բել-  |Բել- |         |    |

|   |          |      |Բարձրությու-|   |      |գիա   |գիա  |         |    |

|   |          |      |նը 300 մմ   |   |      |      |     |         |    |

|   |          |      |Գույնը-     |   |      |      |     |         |    |

|   |          |      |սպիտակ      |   |      |      |     |         |    |

|___|__________|______|____________|___|______|______|_____|_________|____|

|8. |8309901000|Կապ-  |22 մմ-ից    |կգ |50    |Խորվա-|Խոր- |1 500 000|    |

|   |          |սուլա-|ավել տրամա- |   |      |թիա   |վաթիա|         |    |

|   |          |գինու |գծով        |   |      |      |     |         |    |

|   |          |խցանը |խցանման կա- |   |      |      |     |         |    |

|   |          |ծածկե-|փարիչներ    |   |      |      |     |         |    |

|   |          |լու   |ալյումինից  |   |      |      |     |         |    |

|   |          |կապ-  |            |   |      |      |     |         |    |

|   |          |սուլա |            |   |      |      |     |         |    |

|___|__________|______|____________|___|______|______|_____|_________|____|

|   |Ընդամենը  |      |            |   |      |      |     |77 302955|    |

._________________________________________________________________________|

 

(հավելվածը փոփ. 26.09.2024 թիվ 1510-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2022
N 1452-Ա
Որոշում