ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2022 թվականի N 1455-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ու 4-րդ մասով և 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրսգրված, կազմաքանդված ԲՏՌ-60 (գործարանային համարը` Տ03ՈՒՏ5189) զրահափոխադրիչը` 8.091.156 դրամ մնացորդային արժեքով և ԲՏՌ-60 (գործարանային համարը` Մ07ԼՍ4815) զրահափոխադրիչը (այսուհետ` գույք)` 9.970.360 դրամ մնացորդային արժեքով, համապատասխանաբար, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս և Կոտայքի մարզի Չարենցավան համայնքներին (այսուհետ` համայնքներ)` համայնքներում կառուցվող հուշահամալիրների տարածքում տեղադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել համայնքների ղեկավարների հետ`
1) նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանցում նախատեսելով նաև, որ պայմանագրի նոտարական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը և ուղեկցումը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
2022 թ. սեպտեմբերի
Երևան