ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1118-Ա
ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՆԱՐԻՆԵ ՖԱՀՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԻՆԵ ՄԻԿԻՉՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին 2022 թվականի հոկտեմբերի 6-8-ը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության գլխավոր հարկային տեսուչ Նարինե Ֆահրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության գլխավոր հարկային տեսուչ Նարինե Միկիչյանին 2022 թվականի հոկտեմբերի 4-8-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Աշոտ Մուրադյանի, Նարինե Ֆահրադյանի և Նարինե Միկիչյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի 29
Երևան