Սեղմել Esc փակելու համար:
ՕՐԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՐԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2022 թվականի N 1137-Ա

 

ՕՐԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման բազայի խեղաթյուրման և շահույթների տեղաշարժ (BEPS) ծրագրի ներառական հարթակի (Inclusive Framework) 14-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 5-8-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանին գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ):

2. Օրի Ալավերդյանի և Նաիրուհի Ավետիսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 4

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.10.2022
N 1137-Ա
Որոշում