ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2022 թվականի N 1138-Ա
ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Սուքիասյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանին 2022 թվականի հոկտեմբերի 18-24-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ)` գրքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Տաթևիկ Սուքիասյանի և Արմեն Սարգսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «11005. Աջակցություն գրականության հանրահռչակմանը, գրական ծրագրերին և գրքերի միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը» միջոցառման գծով նախատեսված հատկացումների հաշվին` նախատեսված միջոցների հատկացումն իրականացնելով «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 4
Երևան