ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 հոկտեմբերի 2022 թվականի N 1546-Ա
 
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի անունով ստացված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2022 թվականի հունիսի 28-ի թիվ 05100010/280622/0049170 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված 6 125 638 (վեց միլիոն հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր երեսունութ) դրամ ընդհանուր արժեքով գույքը` համաձայն հավելվածի, փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և վերջինիս կողմից` նվիրաբերության պայմանագրի հիման վրա, հանձնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանին` Թալինի համայնքապետարանի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության մակարդակը մասնակի ապահովելու, ինչպես նաև Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհվածների և վիրավորների, 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված և Թալին համայնքում ապաստանած ընտանիքներին տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով դրույթներ գույքը Թալինի համայնքապետարանի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության մակարդակը մասնակի ապահովելու, ինչպես նաև Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհվածների և վիրավորների, 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված և Թալին համայնքում ապաստանած ընտանիքներին տրամադրելու նպատակով օգտագործելու, սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
(3-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1952-Ա որոշում)
 
Հայաստանի Հանրապետության
     փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան
 
2022 թ. հոկտեմբերի
Երևան
 
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1546-Ա որոշման
 
ՑԱՆԿ
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
 
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը                                     |Չափ-|Քա-|Արժեքը   |
|ը/կ|                                              |ման-|նա-|(դրամ)   |
|   |                                              |միա-|կը |         |
|   |                                              |վորը|   |         |
|___|______________________________________________|____|___|_________|
|1. |Համակարգիչներ Dell optiplex (մոնիտորներով,    |հատ |40 |1 666 884|
|   |ստեղնաշարերով, մկնիկներով և  լարով ականջակալ- |    |   |         |
|   |ներով) (օգտագործված)                          |    |   |         |
|___|______________________________________________|____|___|_________|
|2. |Մոնոբլոկ համակարգիչ Apple Imac A1200          |հատ |1  |13 006   |
|   |(օգտագործված)                                 |    |   |         |
|___|______________________________________________|____|___|_________|
|3. |Մոնիտոր Hanns G HX191D (օգտագործված)          |հատ |1  |6 503    |
|___|______________________________________________|____|___|_________|
|4. |Տպիչ HP Laser Jet P3015 (օգտագործված)         |հատ |1  |4 439 245|
|___|______________________________________________|____|___|         |
|5. |Տպիչ Xpress M2070FW (օգտագործված)             |հատ |1  |         |
|___|______________________________________________|____|___|         |
|6. |Տպիչ Epson DX7450 (օգտագործված)               |հատ |1  |         |
|___|______________________________________________|____|___|         |
|7. |Տպիչ HP CF146A (օգտագործված)                  |հատ |1  |         |
|___|______________________________________________|____|___|         |
|8. |Տպիչ HP Q2461A (օգտագործված)                  |հատ |1  |         |
|___|______________________________________________|____|___|         |
|9. |Տպիչ Lexmark 4505 (օգտագործված)               |հատ |1  |         |
|___|______________________________________________|____|___|         |
|10.|Տպիչ Toshiba FC2500AC (օգտագործված)           |հատ |2  |         |
|___|___________________________________________________|___|_________|
|   |Ընդամենը                                           |50 |6 125 638|
._____________________________________________________________________.
 
(հավելվածը փոփ. 15.12.2022 թիվ 1952-Ա որոշում)