Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0815.091200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2000 թվականի N 815

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության աշխատողների թվի ավելացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը պակասեցնել 2867,2 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 13 խմբի 01 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» բաժնի «ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն» տողով նախատեսված գումարը` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 9-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թ.

դեկտեմբերի 9-ի N 815 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման

վարչության 2000 թվականի պահպանման ծախսերի

ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման

 

.___________________________________________________________.

|        Հոդվածների անվանումները              |    Գումարը  |

|                                             |  (հազ. դրամ)|

|_____________________________________________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                             | 2867,2      |

|_____________________________________________|_____________|

|   այդ թվում`                                |             |

|_____________________________________________|_____________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                               | 2867,2      |

|_____________________________________________|_____________|

|   այդ թվում`                                |             |

|_____________________________________________|_____________|

|ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ |             |

|ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ           | 2240,0      |

|_____________________________________________|_____________|

|ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ                         |  627,2      |

|_____________________________________________|_____________|

|   այդ թվում`                                |             |

|_____________________________________________|_____________|

|պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ  |  627,2      |

.___________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2000
N 815
Որոշում