ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2022 թվականի N 1171-Ա
ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի լիցենզավորման բաժնի պետ Աշոտ Վարդանյանին 2022 թվականի հոկտեմբերի 11-14-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Ռադիոակտիվ աղբյուրների տարանցիկ փոխադրման հետ կապված Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակումը» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Աշոտ Վարդանյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման օրապահիկի ծախսը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Վարդանյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2022 թ. հոկտեմբերի 7
Երևան