ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 195-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 9-րդ մասի և Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի`
Ազգային ժողովը որոշում է.
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ընտրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` վեց տարի ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2022 թվական, հոկտեմբերի 7
Երևան
ԱԺՈ-50-Ա
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2022 թվական: