Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2022 թվականի N 1175-Ա

 

ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին 2022 թվականի հոկտեմբերի 19-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Արևելյան գործընկերության Հետազոտությունների և նորարարության հարցերով աշխատանքային խմբի հերթական 4-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Սարգիս Հայոցյանի` Վրաստան գործուղման 2022 թվականի հոկտեմբերի 20-22-ի օրապահիկի ծախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածի N 7.1 աղյուսակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի միջոցով կատարվող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացմանն աջակցություն» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Սարգիս Հայոցյանի` Վրաստան գործուղման ճանապարհածախսը, գիշերավարձը և 2022 թվականի հոկտեմբերի 19-ի օրապահիկի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.10.2022
N 1175-Ա
Որոշում