ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2022 թվականի N 1177-Ա
ՄԱՅՐԱՆՈՒՇ ՄԱՆՎԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության հետազոտությունների և զարգացման բաժնի պետ Մայրանուշ Մանվելյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատու Անի Սարիբեկյանին 2022 թվականի հոկտեմբերի 10-13-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)` «Հարկային վարչարարության նկատմամբ վստահության ձևավորում» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Մայրանուշ Մանվելյանի և Անի Սարիբեկյանի` Հունգարիա գործուղման ճանապարհածախսի և 2022 թվականի հոկտեմբերի 10-11-ի օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մայրանուշ Մանվելյանի և Անի Սարիբեկյանի` Հունգարիա գործուղման գիշերավարձի և 2022 թվականի հոկտեմբերի 12-13-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2022 թ. հոկտեմբերի 7
Երևան