Սեղմել Esc փակելու համար:
ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՅԼ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՅԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1584-Ն

 

ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՅԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1584-Ն որոշման

 

ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՅԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմինների (այսուհետ` պետական մարմիններ) ժամանակավորապես տեղակայման կարգի, ժամկետների և պետական մարմիններին պետական սահմանում տեղակայելու առանձին դեպքերը սահմանելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմիններ հետևյալ առանձին դեպքերում`

1) ռազմական դրություն հայտարարվելու դեպքում.

2) արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում.

3) արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում.

4) արտակարգ իրավիճակների դեպքում.

5) Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի ներուժ ունեցող վտանգների մասին հաղորդման դեպքում:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պետական սահմանի անցման կետերում պետական մարմնի տեղակայումն իրականացվում է պետական մարմնի տեղակայման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Պետական մարմինները կարող են տեղակայվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու ժամկետները կամ այն ժամկետը, որն անհրաժեշտ է սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում համապատասխան հետևանքների վերացման համար:

5. Պետական մարմինների ժամանակավորապես տեղակայումն իրականացվում է պետական սահմանի անցման կետերում հատուկ առանձնացված վայրերում` Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան: Նշված վայրերը համաձայնեցվում են ազգային անվտանգության և մաքսային մարմինների հետ:

6. Պետական մարմինների ժամանակավորապես տեղակայումը պետական սահմանի անցման կետերում իրականացվում է այնպես, որպեսզի անխոչընդոտ իրականացվեն ազգային անվտանգության և մաքսային մարմինների աշխատանքները, միաժամանակ ապահովվի պետական մարմնի տեղակայման արդյունավետությունը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2022
N 1584-Ն
Որոշում