Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1588-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, 25-րդ հոդվածը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը, «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» N 735-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) որոշման նախաբանում «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան`» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, 20-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածները, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ, «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ, «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասերը`» բառերով.

i

2) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել, համապատասխանաբար, «Ազգային անվտանգության ծառայություն» և «Ոստիկանություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով, իսկ «ՀՀ ԱԱԾ» բառերը` «ԱԱԾ» բառով.

i

3) որոշման N 2 հավելվածի (այսուհետ` հավելված) 2-րդ կետում «Սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն և մաքսային հսկողություն» բառերը փոխարինել «Սահմանային վերահսկողություն, մաքսային հսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն (այդ թվում` պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման դեպքում)» բառերով.

i

4) հավելվածի 3-րդ կետից հանել «սահմանային, մաքսային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական, ցամաքային տրանսպորտային անվտանգության ստորաբաժանումների կողմից անմիջապես» բառերը.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով`

i

«4.1. Անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխումը, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելը և տեղաշարժը պետական սահմանի անցման կետերի տարածքում կազմակերպվում է այնպես, որ սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների կողմից սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության` միևնույն փուլում և միևնույն վայրում իրականացվող գործառնությունները (գործառույթները) դրանց առանձնահատկություններից ելնելով հնարավոր լինի իրականացնել համատեղ:

4.2. Սույն հավելվածի 4.1-ին կետով նախատեսված աշխատանքները հնարավորինս համատեղ կազմակերպելու նպատակով պետական սահմանի անցման կետերում (բացառությամբ օդանավակայաններում գտնվող սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետերի, որտեղ ազգային անվտանգության մարմինների և մաքսային մարմինների կողմից համատեղ գործողությունների իրականացում չի նախատեսվում) ազգային անվտանգության և մաքսային մարմինները սույն հավելվածի 4.1-ին կետով նախատեսված աշխատանքների իրականացման հատվածներում տեղակայվում են համատեղ: Ազգային անվտանգության և մաքսային մարմինների համատեղ տեղակայման վայրերը նախատեսվում են փոխադարձ համաձայնությամբ:».

i

6) հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետից «(այսուհետ` ՀՀ ոստիկանություն)» բառերը հանել, իսկ 5-րդ ենթակետը «ծառայությունների» բառից հետո լրացնել «(այդ թվում` պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման դեպքում տվյալ պետական մարմինների)» բառերով.

7) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«8. Պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու տեխնոլոգիական սխեման և նկարագիրը, այդ թվում` ազգային անվտանգության և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից գործողությունների իրականացման հերթականությունը սահմանվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրամանով:».

i

8) հավելվածի 9-րդ կետի 3-րդ և 14-րդ ենթակետերում «ՀՀ ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ն ապահովել պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու տեխնոլոգիական սխեման և նկարագիրը, այդ թվում` ազգային անվտանգության և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից գործողությունների իրականացման հերթականությունը սահմանող համատեղ հրամանի ընդունումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2022
N 1588-Ն
Որոշում