ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-98-Ո-302
2022թ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2022 թվականի հոկտեմբերի 13-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորի` 10.10.2022 թվականի թիվ 370/Գ-2022 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 110-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Կազմել և հաստատել դատավորների թեկնածուների ցուցակը` հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով կազմված և հաստատված ցուցակում ներառված դատավորի թեկնածուին հանել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. հոկտեմբերի 13
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի հոկտեմբերի 13-ի
թիվ ԲԴԽ-98-Ո-302 որոշման
ՑՈՒՑԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ,|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |ՊԱՇՏՈՆԸ |
| |ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | | |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ | | | |
|__|_____________|_____________|____________________|_________________|
|1.|ԴՐՄԵՅԱՆ Լիլի |1995թ., |Վճռաբեկ դատարանի |Գլխավոր մասնագետի|
| |Մամիկոնի |ք. Երևան |աշխատակազմի Իրավական|ժամանակավոր |
| | | |փորձաքննությունների |պաշտոնակատար |
| | | |ծառայություն | |
._____________________________________________________________________.
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 13 հոկտեմբերի 2022 թվական: