Սեղմել Esc փակելու համար:
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2022 թվականի N 1233-Ա

 

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2022 թվականի հոկտեմբերի 21-23-ը ներառյալ գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)` «Եվրոպա-Հայաստան» խորագրով բիզնես ֆորումին մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Զարեհ Ջոն Սինանյանի` Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.10.2022
N 1233-Ա
Որոշում