ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-99-Ո-304
2022 թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՇՈՏ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Մնացականի Սարգսյանի 65 տարին 2022 թվականի հոկտեմբերի 18-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ` 2022 թվականի հոկտեմբերի 18-ից Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Մնացականի Սարգսյանի լիազորությունները համարել դադարած:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. հոկտեմբերի 17
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 18 հոկտեմբերի 2022 թվական: