Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2022 թվականի N 1245-Ա

 

ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Հակոբյանին 2022 թվականի հոկտեմբերի 23-27-ը գործուղել Ճապոնիա (Օսակա)` «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի պլանավորման հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Արմեն Արզումանյանի և Լիլիթ Հակոբյանի` Ճապոնիա գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.10.2022
N 1245-Ա
Որոշում