Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2022 թվականի N 1632-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2022 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2023 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023 թվականի փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ:

5. 2022 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

6. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2022 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին համապատասխան բժշկական հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 20

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1632-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1632-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Տարածքային          |Հանձնաժողովների անդամները                       |

|ստորաբաժանումները   |                                                |

|____________________|________________________________________________|

|Երևան               |Երևանի  քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)        |

|Երևանի  N 1         |Երևան  քաղաքի ոստիկանության վարչության պետ      |

|Երևանի  N 2         |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության                    |

|Երևանի  N 3         |Երևանի  ռազմական ոստիկանության բաժնի պետ        |

|Երևանի  N 4         |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման    |

|                    |ծառայության Երևանի  NN 1, 2, 3 և  4 տարածքային  |

|                    |ստորաբաժանումների ղեկավարներ                    |

|                    |Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և     |

|                    |զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ      |

|                    |(հանձնաժողովի քարտուղար)                        |

|____________________|________________________________________________|

|Արագածոտն           |Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)       |

|Արագածոտնի մարզի    |Մարզային ոստիկանության վարչության պետ           |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական  |

|                    |ոստիկանության բաժնի                             |

|                    |Աշտարակի հենակետի պետ                           |

|                    |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման    |

|                    |ծառայության Արագածոտնի մարզի տարածքային         |

|                    |ստորաբաժանման ղեկավար                           |

|                    |Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային           |

|                    |նախապատրաստության բաժնի պետ                     |

|                    |(հանձնաժողովի քարտուղար)                        |

|____________________|________________________________________________|

|Արարատ              |Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)          |

|Արարատի մարզի       |Մարզային ոստիկանության վարչության պետ           |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի            |

|                    |ռազմական ոստիկանության բաժնի պետ                |

|                    |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման    |

|                    |ծառայության Արարատի մարզի տարածքային            |

|                    |ստորաբաժանման ղեկավար                           |

|                    |Արարատի մարզպետարանի զորահավաքային              |

|                    |նախապատրաստության բաժնի պետ                     |

|                    |(հանձնաժողովի քարտուղար)                        |

|____________________|________________________________________________|

|Արմավիր             |Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)         |

|Արմավիրի մարզի      |Մարզային ոստիկանության վարչության պետ           |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի           |

|                    |ռազմական ոստիկանության բաժնի պետ                |

|                    |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման    |

|                    |ծառայության Արմավիրի մարզի տարածքային           |

|                    |ստորաբաժանման ղեկավար                           |

|                    |Արմավիրի մարզպետարանի զորահավաքային             |

|                    |նախապատրաստության բաժնի պետ                     |

|                    |(հանձնաժողովի քարտուղար)                        |

|____________________|________________________________________________|

|Գեղարքունիք         |Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)     |

|Գեղարքունիքի մարզի  |Մարզային ոստիկանության վարչության պետ           |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մարտունու ռազմական |

|                    |ոստիկանության բաժանմունքի պետ                   |

|                    |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման    |

|                    |ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային       |

|                    |ստորաբաժանման ղեկավար                           |

|                    |Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային         |

|                    |նախապատրաստության բաժնի պետ                     |

|                    |(հանձնաժողովի քարտուղար)                        |

|____________________|________________________________________________|

|Լոռի                |Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)            |

|Լոռու մարզի         |Մարզային ոստիկանության վարչության պետ           |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական  |

|                    |ոստիկանության բաժնի պետ                         |

|                    |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման    |

|                    |ծառայության Լոռու մարզի տարածքային              |

|                    |ստորաբաժանման ղեկավար                           |

|                    |Լոռու մարզպետարանի զորահավաքային                |

|                    |նախապատրաստության բաժնի պետ                     |

|                    |(հանձնաժողովի քարտուղար)                        |

|____________________|________________________________________________|

|Կոտայք              |Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)          |

|Կոտայքի մարզի       |Մարզային ոստիկանության վարչության պետ           |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական  |

|                    |ոստիկանության բաժնի պետ                         |

|                    |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման    |

|                    |ծառայության Կոտայքի մարզի տարածքային            |

|                    |ստորաբաժանման ղեկավար                           |

|                    |Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման    |

|                    |և  հանրապետական գործադիր մարմինների հարցերով    |

|                    |վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)         |

|____________________|________________________________________________|

|Շիրակ               |Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)           |

|Շիրակի մարզի        |Մարզային ոստիկանության վարչության պետ           |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու           |

|                    |ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ          |

|                    |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային              |

|                    |համալրման ծառայության                           |

|                    |Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար   |

|                    |Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման     |

|                    |և  հանրապետական գործադիր մարմինների հարցերով    |

|                    |վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)         |

|____________________|________________________________________________|

|Սյունիք             |Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)         |

|Սյունիքի մարզի      |Մարզային ոստիկանության վարչության պետ           |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի և          |

|                    |Կապանի ռազմական ոստիկանության բաժինների պետեր   |

|                    |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման    |

|                    |ծառայության Սյունիքի մարզպետարանի հանրապետական  |

|                    |գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների|

|                    |գործունեության համակարգման բաժնի պետ            |

|                    |(հանձնաժողովի քարտուղար)                        |

|____________________|________________________________________________|

|Վայոց ձոր           |Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)       |

|Վայոց ձորի մարզի    |Մարզային ոստիկանության վարչության պետ           |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական     |

|                    |ոստիկանության բաժնի պետ                         |

|                    |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման    |

|                    |ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային         |

|                    |ստորաբաժանման ղեկավար                           |

|                    |Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային           |

|                    |նախապատրաստության բաժնի պետ                     |

|                    |(հանձնաժողովի քարտուղար)                        |

|____________________|________________________________________________|

|Տավուշ              |Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)          |

|Տավուշի մարզի       |Մարզային ոստիկանության վարչության պետ           |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի             |

|                    |ռազմական ոստիկանության բաժնի պետ                |

|                    |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի ռազմական     |

|                    |ոստիկանության բաժնի պետ                         |

|                    |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման    |

|                    |ծառայության Տավուշի մարզի                       |

|                    |NN 1 և  2 տարածքային ստորաբաժանման ղեկավարներ   |

|                    |Տավուշի մարզպետարանի զորահավաքային              |

|                    |նախապատրաստության բաժնի պետ                     |

|                    |(հանձնաժողովի քարտուղար)                        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2022 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1632-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վահե Կորյունի      - հանձնաժողովի նախագահ (ՀՀ առողջապահության

    Հակոբյան             նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ)

 

    Գարիկ Սմբատի       - հանձնաժողովի նախագահի տեղակալ (օտոլարինգոլոգ)

Սարգսյան

 

    Արմեն Վահանի       - ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ

Սաֆարյան

 

    Էդուարդ Արմենի     - թերապևտ

Ավագյան

 

    Գարիկ Գագիկի       - թերապևտ

Մուրադյան

 

Հարություն Վահրամի - սրտաբան

Ղռմաջյան

 

    Գագիկ Սարիբեկի     - սրտաբան

Հակոբյան

 

    Արշակ Վարդգեսի     - նյարդաբան

Ղազարյան

 

    Հասմիկ Ռաֆայելի    - նյարդաբան

Ամրոյան

 

    Սահակ Աշոտի        - մաշկաբան

Հակոբյան

 

    Էդուարդ Տիգրանի    - ուրոլոգ

Վարդանյան

 

    Դավիթ Գևորգի       - վիրաբույժ

Փթուկյան

 

    Թեհրան Ֆրիկի       - վնասվածքաբան

Նավիկյան

 

    Լևոն  Գագիկի       - վնասվածքաբան

Ներսիսյան

 

    Արթուր Լիոնիկի     - օտոլարինգոլոգ

Մինասյան

 

    Հրանտ Ալեքսանի     - ակնաբույժ

Շահինյան

 

    Եղիշե Ալիկի        - ակնաբույժ

Բաղդասարյան

 

    Ռուդոլֆ Կնյազի     - հոգեբույժ

Սարգսյան

 

Լուսինե Անդրանիկի - հոգեբույժ

Արզումանյան

 

    Նարեկ Հովիկի       - հանձնաժողովի քարտուղար, համակարգչային օպերատոր

Ջամալյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2022
N 1632-Ն
Որոշում