Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2022 թվականի N 1252-Ա

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Ավագյանին 2022 թվականի նոյեմբերի 8-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` Անկախ պետությունների համագործակցության շրջանակում անցկացվող «TRAVEL HUB» համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Լուսինե Ավագյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լուսինե Ավագյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 24

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.10.2022
N 1252-Ա
Որոշում