041.0826.111200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2000 թվականի N 826
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Միջազգային գործադիր ծառայությունների կորպուսի զբոսաշրջիկության զարգացմանը տեխնիկական օժանդակության շրջանակներում անցկացված միջազգային զբոսաշրջիկային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով 2000 թվականի նոյեմբերի 14-17-ը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և մուտքի արտոնագիր) կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: