041.0827.111200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2000 թվականի N 827
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հերբերթ Սմիթ» իրավաբանական ընկերության հետ վիճահարույց հարցերի քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի 2000 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը Լոնդոն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի: