Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հոկտեմբերի 2022 թվականի N 1271-Ա

 

ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական Միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Արթուր Մարտիրոսյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սարգիս Հայոցյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված N 5 հավելվածի N 7.1 աղյուսակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի միջոցով կատարվող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացմանն աջակցություն» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.10.2022
N 1271-Ա
Որոշում