Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՔՍ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱՔՍ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 նոյեմբերի 2022 թվականի N 1285-Ա

 

ԱՐԱՔՍ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքս Կուրղինյանին 2022 թվականի նոյեմբերի 6-10-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնակարգվող համագործակցության և ստանդարտացման քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի 32-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

2. Արաքս Կուրղինյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 3

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.11.2022
N 1285-Ա
Որոշում