ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1681-Ա
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության երկաթուղային համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ 2008 թվականի փետրվարի 13-ի Կոնցեսիոն պայմանագրին համապատասխան` թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ` նախարարություն) հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից «Շորժա կայարանի սլաքների և ազդանշանների և էլեկտրակենտրոնացում» ակտիվի (գույքահամար` 40010772) մի մասը, այն է` չշահագործվող օդային հաղորդակցության գիծը փայտե հենասյուներով (գույքահամար` 40010772-1, այսուհետ` գույք), գույքի արժեքը` 334800 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընկերության գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ապահովել գույքի հանձնման աշխատանքների կատարումը:
4. Սահմանել, որ գույքի ապամոնտաժման և տեղափոխման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի
Երևան