Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 նոյեմբերի 2022 թվականի N 1286-Ա

 

ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի նոյեմբերի 7-11-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)` Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների նախարարական և թվային վերափոխման համաժողովներին մասնակցելու նպատակով:

2. Գևորգ Մանթաշյանի` Կորեայի Հանրապետություն գործուղման 2022 թվականի նոյեմբերի 11-ի օրապահիկի և գիշերավարձի ծախսերը, «COVID-19» ՊՇՌ նմուշառումների և մուտքի արտոնագրի ձեռքբերման վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Մանթաշյանի` Կորեայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը, 2022 թվականի նոյեմբերի 7-10-ի օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 3

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.11.2022
N 1286-Ա
Որոշում