ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1289-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի տասներկուերորդ նիստերին մասնակցելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 6-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Արմենուհի Հարությունյանինը, Արմեն Ղազարյանինը, Անահիտ Աբրահամյանինը, Արսեն Գևորգյանինը, Ռաֆայել Վարդանյանինը, Սերգեյ Թաիրյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արամ Արամյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արա Մարգարյանինը, Կարինե Խուդավերդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Արթուր Ստեփանյանինը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Հրանտ Թորոսյանինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Նունե Հովհաննիսյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թ. նոյեմբերի 3-ի
N 1289-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
(06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
Ա. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության պետ (պատվիրակության ղեկավար)
(06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության միգրացիոն ծառայության պետ
(06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
Ն. Հովհաննիսյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի
տեղակալ (06.11.2022 թ.-08.11.2022 թ.)
(համաձայնությամբ)
Ա. Աբրահամյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային
իրավական համագործակցության վարչության պետ
(06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
Ա. Արամյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի
գրասենյակի միջպետական վեճերով ՀՀ շահերի
պաշտպանության վարչության պետ
(05.11.2022 թ.-08.11.2022 թ.)
Կ. Խուդավերդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության` առանձին գործառույթները համակարգող
(ԵՄ) խորհրդական (06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
Ա. Գևորգյան - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն
կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության
նկատմամբ վարչության դատախազ (06.11.2022 թ.-
09.11.2022 թ.) (համաձայնությամբ)
Ռ. Վարդանյան - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր
վարչության հատկապես կարևոր գործերի քննության
վարչության պետ (06.11.2022 թ.- 08.11.2022 թ.)
(համաձայնությամբ)
Հ. Թորոսյան - ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական
վարչության պետի տեղակալ, բարեփոխումների և
կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ
(06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
Ս. Թաիրյան - ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների
ապահովման բաժնի պետ (06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
(համաձայնությամբ)
Ա. Ստեփանյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից
(07.11.2022 թ.- 09.11.2022 թ.)