ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2022 թվական N 1313-Ա
ԽԱՉԱՏՈՒՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանին 2022 թվականի նոյեմբերի 7-10-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի 23-րդ նստաշրջանին և կարգավորող մարմինների խորհրդի 2-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Խաչատուր Կիրակոսյանի` Ղրղզստանի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Խաչատուր Կիրակոսյանի` Ղրղզստանի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի 7
Երևան