030.0750.151200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Տ. Վ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2000 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած թեկնածության վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ և 95 հոդվածի առաջին մասի 3-րդ կետերով, «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Տիգրան Վազգենի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ` ազատելով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
15 դեկտեմբերի 2000 թ.
ՆՀ-750