ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 նոյեմբերի 2022 թվականի N 1723-Ա
 
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 247-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, 05100011/111022/0044328 ապրանքների հայտարարագրով հօգուտ պետության հրաժարված գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, անհատույց փոխանցել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2022 թ. նոյեմբերի
Երևան
 
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1723-Ա որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
 
._____________________________________________________________________.
|NN  |Անվանումը        |Ընդհանուր|Մաքսային   |Տեղերի|Գույքն ստացողը   |
|ը/կ |                 |բրուտտո  |արժեքը     |քանակը|                 |
|    |                 |քաշը (կգ)|(դրամ)     |      |                 |
|____|_________________|_________|___________|______|_________________|
|1.  |ՍՏՈՐՋՐՅԱ ԴՐՈՆ ROV|27.45    |2,569,872  |2     |Հայաստանի        |
|    |MAKER-1 ՀԱՎԱՔԱԾՈՒ|         |           |      |Հանրապետության   |
|    |                 |         |           |      |արտակարգ         |
|    |                 |         |           |      |իրավիճակների     |
|    |                 |         |           |      |նախարարություն   |
|____|_________________|_________|___________|______|_________________|
|    |Ընդամենը         |27.45    |2,569,872  |  2   |                 |
._____________________________________________________________________.