ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1726-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև համաձայն «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված` երկու դուդուկ նվագարանները` համաձայն հավելվածի, հետ վերցնել և Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով նվիրաբերել Շվեյցարիայի Ժնևի ազգագրության թանգարանին (MEG - Musee d'ethnographie de Geneve)` թանգարանում տեղադրելու և ցուցադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով, Ժնևի ազգագրության թանգարանի (MEG - Musee d'ethnographie de Geneve) հետ սույն որոշման 1-ին կետում նշված շարժական գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1726-Ա որոշման
ՑԱՆԿ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԺՆԵՎԻ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Գույքի անվանումը, |Չափ-|Տարե-|Քանա-|Համախառն |Հաշվեկշռային|
| |բնութագիրը |ման |թիվը |կը |հաշվեկշռային|արժեքը |
| | |միա-| | |արժեքը |(ՀՀ դրամ) |
| | |վորը| | |(ՀՀ դրամ) | |
|___|______________________|____|_____|_____|____________|____________|
|1. |դուդուկ` պատյանով |հատ |2016 |1 |56666 |33474.92 |
|___|______________________|____|_____|_____|____________|____________|
|2. |դուդուկ` պատյանով |հատ |2016 |1 |56666 |33474.92 |
|___|______________________|____|_____|_____|____________|____________|
| |Ընդամենը` | | |2 |113332 |66949.84 |
._____________________________________________________________________.