ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1733-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի (ա) կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, Միջազգային զարգացման ընկերակցության «Համաձայնագրի հոդվածների» 3-րդ հոդվածի բաժին 1-ի (գ) կետի, ինչպես նաև «Ռեսուրսների ավելացում. քսաներորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության Կառավարիչների խորհրդի 2022 թվականի մարտի 31-ի N 248 որոշման պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ` 30-օրյա ժամկետում ստորագրել Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների ավելացում. քսաներորդ համալրման հանձնառության գործիքը` համաձայն հավելվածի.
2) Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքի վճարումը կատարել մուրհակ տրամադրելու եղանակով` համաձայնեցնելով Միջազգային զարգացման ընկերակցության հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1733-Ա որոշման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ. ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
Սույնով հղում է արվում «Ռեսուրսների ավելացում. քսաներորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության Կառավարիչների խորհրդի 2022 թվականի մարտի 31-ի N 248 որոշմանը (որոշում):
Համաձայն որոշման 3-րդ պարբերության` սույնով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է Ընկերակցությանը, որ այն կիրականացնի իրեն լիազորված բաժանորդագրությունը 11,709,948 դրամ գումարի չափով` որոշման դրույթներին համապատասխան:
___________________ ____________________________
(ամսաթիվ) (անուն և պաշտոն)