Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1338-Ա

 

ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Աննա Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատու Անի Սարիբեկյանին 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության «Մարդկային ռեսուրսների կառավարում» համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Աննա Պողոսյանի և Անի Սարիբեկյանի` Հունգարիա գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Աննա Պողոսյանի և Անի Սարիբեկյանի` Հունգարիա գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 10

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.11.2022
N 1338-Ա
Որոշում