041.0841.151200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2000 թվականի N 841
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն (2000 թվականի դեկտեմբերի 18-21-ը) և աշխատանքային խումբ (2000 թվականի դեկտեմբերի 17-21-ը) (կազմերը կցվում են):
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սահակյանին:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության և աշխատանքային խմբի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել համապատասխանաբար` Տ. Սահակյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների, Դ. Զադոյանինը, Գ. Մարտիրոսյանինը և Ա. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Լ. Մկրտչյանինը, Լ. Խաչատրյանինը և Ս. Սմբատյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ պատվիրակության և աշխատանքային խմբի մյուս անդամներինը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության և աշխատանքային խմբի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
ԿԱԶՄ
2000 թվականի դեկտեմբերի 18-21-ը Մոսկվա գործուղվող
Հայաստանի Հանրապետության պատվիրակության
Դ. Զադոյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարար, հայ-ռուսական միջկառավարական
հանձնաժողովի հայկական մասի նախագահ (պատվիրակության
ղեկավար)
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական, հայ-ռուսական
միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահի
տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Տ. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Լ. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Եգանյան - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և
փախստականների վարչության պետ
Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ,
հատուկ հանձնարարություններով դեսպան
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետի տեղակալ
Գ. Մկրտչյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
ակնագործության, ոսկեգործության և գեղարվեստական
իրերի արտադրության վարչության պետ
ԿԱԶՄ
2000 թվականի դեկտեմբերի 17-21-ը Մոսկվա գործուղվող
աշխատանքային խմբի
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի
վարչության պետ
Ս. Թավաքալյան - ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական ծրագրերի և
մեխանիզմների վարչության պետ
Գ. Քոչարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
առևտրի վարչության պետ
Ս. Սմբատյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ բաժնի վարիչ
Ի. Տեր-Ղազարյան - ՀՀ էներգետիկայի նախարարության արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ