Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՄԻՐՅԱՆ, ՍԱՐՅԱՆ, Փ. ԲՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՄԻՐՅԱՆ, ՍԱՐՅԱՆ, Փ. ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1749-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՄԻՐՅԱՆ, ՍԱՐՅԱՆ, Փ. ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքների (այսուհետ` օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) օտարվող սեփականության տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. օտարվող սեփականության տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` հին և խարխուլ, տարերայնորեն տեղադրված շինություններով, որոնց փոխարեն պետք է կառուցվեն մեկ բազմաբնակարան շենք և մեկ հասարակական նշանակության շինություն` ստորգետնյա միասնական հարկերով: Ամբողջ տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքով և խաղահրապարակով, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,

բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` Գլխավոր պողոտայի տվյալ տարածքի համար նախատեսված է տարածքի արդիականացում, կիրառական ենթակառուցվածքների ամրացում, որը հիմք կհանդիսանա նաև տարածքի առևտրային և մշակութային նշանակության մեծացման և արդեն իսկ կառուցապատված հարակից տարածքների հետ ներդաշնակության.

2) սույն կետում նշված քաղաքաշինական ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, արդեն իսկ մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան,

բ. անհնար է ապահովել տարածքների ջրամատակարարումը, ջրահեռացումը և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով:

2. Սահմանել, որ`

1) օտարվող սեփականության ձեռք բերող է հանդիսանում «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2024 թվականի հունվարի 1-ն է.

4) օտարվող սեփականության նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին.

5) օտարվող սեփականության և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված Երևանի քաղաքապետը.

6) օտարվող սեփականության և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

7) օտարվող սեփականություն ձեռք բերողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի հիման վրա տարածքները ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքված և սույն որոշմանը կցված պայմանագրին համապատասխան:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Ընդունել ի գիտություն, որ օտարվող սեփականություն ձեռք բերողն ստանձնել է պայմանագրային պարտավորություն` պետությունը զերծ պահելու ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 17

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի նոյեմբերի 17-ի

N 1749-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ` ԱՄԻՐՅԱՆ, ՍԱՐՅԱՆ ԵՎ Փ. ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը և  նկարագիրը                              |Նկարա- |

|ը/կ|                                                         |գրու-  |

|   |                                                         |թյան   |

|   |                                                         |արձանա-|

|   |                                                         |գրու-  |

|   |                                                         |թյան   |

|   |                                                         |կազմման|

|   |                                                         |ժամկետը|

|___|_________________________________________________________|_______|

|1. |                        2.                               |   3.  |

|___|_________________________________________________________|_______|

|1. |Ամիրյան փող., 28 շ. թիվ 3 ավտոտնակ, Ամիրյան փող., 28/3,  |4 ամիս |

|   |Ամիրյան փող., 30/4, Փ. Բուզանդի փող., 103/1, Փ. Բուզանդի |       |

|   |փող., 103, Ամիրյան փող., 80/8, Փ. Բուզանդի փող., 105,    |       |

|   |Ամիրյան փող., 80/13, Ամիրյան փող., 80/12, Փ. Բուզանդի    |       |

|   |փող., 107/1, Ամիրյան փող., 80/14, Ամիրյան փող., 80/10,   |       |

|   |Ամիրյան փող., 76/1, Ամիրյան փող., 76/3, Ամիրյան փող.,    |       |

|   |80/1, Ամիրյան փող., 80/3, Ամիրյան փող., 30/5, Ամիրյան    |       |

|   |փող., 28/6, Ամիրյան փող., 28/5, Ամիրյան փող., 80/16,     |       |

|   |Փ. Բուզանդի փող., 107 օժանդակ շինություն, Ամիրյան 30/1,  |       |

|   |Ամիրյան փող.  80 (3 գույքային միավոր), Ամիրյան փող.,     |       |

|   |80/7, Ամիրյան փող. 30/3, Փ. Բուզանդի փող., 101 շ. բակում |       |

|   |ավտոտնակ, Ամիրյան փող., 80/17, Ամիրյան փող., 80/15,      |       |

|   |Փ. Բուզանդի փող., 107, Փ. Բուզանդի փող., 107, Ամիրյան    |       |

|   |փող., 78, Ամիրյան փող., 28/4, Ամիրյան 30, Փ. Բուզանդի    |       |

|   |փող., 101 շ. բակում ավտոտնակ, Փ. Բուզանդի փող., 103,     |       |

|   |Փ. Բուզանդի փողոցին հարող տարածք/սխեման ներկայացված է    |       |

|   |N 2 հավելվածում/                                         |       |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի նոյեմբերի 17-ի

N 1749-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՄԻՐՅԱՆ, ՍԱՐՅԱՆ, Փ. ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

(= 0.409029 հա)

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2022
N 1749-Ն
Որոշում