ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 2022 թվականի N 1755-Ն
ԳԵՏԻ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՎ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 68.1-ին հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և կիրարկման մեխանիզմները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 17-ի
N 1755-Ն որոշման
ԳԵՏԻ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՎ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը (այսուհետ` մեթոդ) և վերջինիս կիրարկման մեխանիզմները:
2. Սույն մեթոդի մշակման հիմք է հանդիսացել «Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի օգտագործողի ձեռնարկը»*, ինչը կիրառելի է Հայաստանի Հանրապետության գետերի ինքնամաքրման կարողության գնահատման ժամանակ:
_________________
* Ձեռնարկը տեղադրված է http://env.am կայքում
3. Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվեն գետերի հիդրոմորֆոլոգիական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական առանձնահատկությունները` հիմք ընդունելով ելակետային ցուցանիշների բազմազանությունը և դրանց ընտրության հնարավորությունը, ինչպես նաև տեղեկատվությունը գետի ինքնամաքրման կարողության տարեկան, սեզոնային ու ամսական փոփոխությունների, խոչընդոտող գործոնների, այդ թվում` նաև աղտոտիչների խմբի վերաբերյալ:
4. Գետի ինքնամաքրման կարողության գնահատումն իրականացվում է գետի ինքնամաքրման կարողության գնահատման ինտեգրալ գործակցի (այսուհետ` ինտեգրալ գործակից) միջոցով, որի ստացման համար կիրառվում է հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական և հիդրոմորֆոլոգիական գործակիցների հիման վրա հաշվարկվող հետևյալ ընդհանրական բանաձևը.
ԻՄԳ = ՀՄ * 0,2 + ՀՔ * 0,4 + ՀԿ * 0,4
որտեղ`
ՀՔ-ն հիդրոքիմիական ցուցանիշների հիման վրա ստացված գործակիցն է,
ՀԿ-ն հիդրոկենսաբանական ցուցանիշների հիման վրա ստացված գործակիցն է,
ՀՄ-ն հիդրոմորֆոլոգիական բազմազանության գործակիցն է:
5. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման հիդրոքիմիական բաղադրիչի հաշվարկի համար կիրառվում է հետևյալ բանաձևը.

որտեղ`
ՀՔ-ն գետի տվյալ հատվածի ջրի ինքնամաքրման կարողությունն է (վրկ-1),
Q-ն` տվյալ հատվածում գետի ջրի ծախսը (մ3/վրկ) (գետահատվածի սկզբում (Q1) և վերջում (Q2)), C-ն գետի ջրի որակի գնահատման ընդհանրական/համալիր արժեքն է` հաշվարկված ջրի որակի կանադական ինդեքսով (գետահատվածի սկզբում (C1) և վերջում(C2)),
L-ը գետահատվածի երկարությունն է (մ),
U2-ն` գետի հոսքի արագությունը (մ/վրկ) գետահատվածի վերջում:
6. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման հիդրոկենսաբանական բաղադրիչի հաշվարկի համար կիրառվում է հետևյալ բանաձևը.

L = L * exp(-ՀԿ * t)

որտեղ`
ՀԿ-ն գետի ջրի ինքնամաքրման կարողության գործակիցն է,
L(0)-ը` գետի ջրի աղտոտվածության հիդրոկենսաբանական ցուցչի արժեքն աղտոտման կետում,
L-ը` հիդրոկենսաբանական ցուցչի արժեքն աղտոտման աղբյուրից t ժամանակամիջոց հետո,
S-ը` ուսումնասիրվող գետահատվածի երկարությունը,
V-ն` գետի հոսքի միջին արագությունն ուսումնասիրվող գետահատվածում:
7. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման հիդրոմորֆոլոգիական բաղադրիչը ստանալու համար անհրաժեշտ է գնահատել գետի ջրի տուրբուլենտությունը, գետի հատակի նստվածքների տեղափոխման լարվածությունը, հատակի մորֆոլոգիան, գետի հոսքի արագությունը և խորությունը.
1) հիդրոմորֆոլոգիական գործակցի ստացման համար կիրառվում է հետևյալ մեթոդը.
ա. հաշվարկվում է տեղամասի բոլոր հատվածների համար պարամետրերի վարիացիայի գործակիցները հետևյալ բանաձևով`

որտեղ`
CV(i)-ն i-րդ պարամետրի վարիացիայի գործակիցն է, sigma(i)-ն i-րդ պարամետրի արժեքների միջին քառակուսային շեղումը, mu(i)-ն i-րդ պարամետրի արժեքների միջին թվաբանականը,
բ. յուրաքանչյուր պարամետրի համար որոշվում է պարցիալ գործակիցը (V(i)), որն ստացվում է հետևյալ բանաձևով`

2) տեղամասի հիդրոմորֆոլոգիական բազմազանության գործակիցը (ՀՄ) որոշվում է հետևյալ բանաձևով`

որտեղ` n-ը պարամետրերի քանակն է:
8. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման ինտեգրալ գործակցի հիման վրա գետի ինքնամաքրման կարողությունը բաժանվում է հետևյալ դասերի.
._____________________________________________________________________.
|Գործակից | Դաս |
|____________________________________________|________________________|
|0-0.1 | V (վատ) |
|____________________________________________|________________________|
|0.11-0.2 |IV (անբավարար) |
|____________________________________________|________________________|
|0.21-0.3 |III (միջակ) |
|____________________________________________|________________________|
|0.31-0.44 |II (լավ) |
|____________________________________________|________________________|
|0.44 -ից մեծ |I (գերազանց) |
._____________________________________________________________________.
9. Մեթոդը կիրառվում է հետևյալ ոլորտներում` յուրաքանչյուր ոլորտում առկա իրավական կարգավորումներին և մեխանիզմներին համապատասխան.
1) ջրավազանային կառավարման պլանների մշակման դեպքում.
2) մոնիտորինգային ծրագրերի մշակման ժամանակ.
3) մակերևութային ջրային մարմինների որակի նորմերի սահմանման ժամանակ.
4) ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների և դրանց ներկայացվող պահանջների սահմանման համար.
5) ջրային ռեսուրսների կառավարման միջոցառումների նախագծման, մշակման և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուծման համար.
6) ջրային ռեսուրսների էկոլոգիական կարգավիճակի բացահայտման համար.
7) կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման և հարմարվողականության միջոցառումների մշակման համար.
8) ուսուցողական, գիտահետազոտական և այլ նպատակներով:
Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2022 թվական: