040.0834.161200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2000 թվականի N 834
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության Նորատուսի անտառատնտեսության 8 երկհարկանի բնակելի տներն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքին` վերջինիս համաձայնությամբ դրանք, որպես բնակարանային ֆոնդ, նշված տներում բնակեցված ընտանիքներին անհատույց` սեփականության իրավունքով հատկացնելու համար:
2. «Սևան» ազգային պարկի անտառային ֆոնդի հողերից 1,2 հեկտար վարելահող տեղափոխել բնակավայրերի հողերի կատեգորիա և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1987 թվականի մայիսի 8-ի «Հողամասեր հատկացնելու մասին» N 316 որոշմամբ հատկացված մեկ հեկտար տարածքի հետ միասին միացնել Կարմիրգյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով հատկացված հողերի օտարումը կամ վարձակալության տրամադրումը դրանց փաստացի օգտագործողներին` ըստ նրանց ընտրության: Հողամասերի օտարումն իրականացնել ուղղակի վաճառքի ձևով` դրանց կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 16-ից: