Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՆԻՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2022 թվականի N 1371-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 18-20-ը Թունիսի Հանրապետություն (Ջերբա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանին և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Թունիսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Քրիստինե Գրիգորյանինը, Անուշ Մելքոնյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման, թարգմանչական ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչիկ Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Գևորգ Պերկուպերկյանի և Անահիտ Ավետիսյանի գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պերկուպերկյանի գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են «Արմենպրես» լրատվական գործակալության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2022 թվականի նոյեմբերի 18-ին` Երևան-Ջերբա, իսկ նոյեմբերի 20-ին` Ջերբա-Երևան երթուղով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի նոյեմբերի 19-ի

N 1371-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ վարչապետի տիկին

 

    Ա. Փոլադյան        - Թունիսի Հանրապետությունում Հայաստանի

                         Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

Ք. Տեր-Ստեփանյան  - Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի

Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ

 

    Ս. Վարոսյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

    Ք. Գրիգորյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետի տեղակալ

 

    Ա. Մելքոնյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         արարողակարգային միջոցառումների պատասխանատու

 

    Վ. Մարտիրոսյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի

                         մասնագետ (12.11.2022 թ. - 20.11.2022 թ.)

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Գ. Պերկուպերկյան  - «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ

(համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.11.2022
N 1371-Ա
Որոշում